|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ներկայումս 60 թափուր աշխատատեղ կա: Խոսքը քննիչների, հետախույզների, շարքային ոստիկանների աշխատատեղերի մասին է: Արդեն մի քանի ամիս է՝ այս 60 թափուր տեղը չի հաջողվում լրացնել:
«Հայկական ժամանակը» նախորդիվ բազմիցս գրել է այն մասին, որ իրավապահ համակարգում, հատկապես ոստիկանների ու քննիչների շրջանում, լուրջ դժգոհություններ կան: Տեղեկացրել է նաև համակարգը զանգվածային լքելու դեպքերի մասին: Առաջին անգամ այդպիսի ալիք առաջացավ 2009 թվականին, երկրորդ ալիքը 2011-ին էր: Ոստիկանությունն իհարկե մինչ օրս պաշտոնապես չի ընդունում, որ կադրային այսպիսի խնդիր ունի: Սակայն Իջևանի նման փոքր քաղաքի օրինակը, որտեղ ընդհանրապես աշխատատեղի մեծ պահանջարկ կա, ցույց է տալիս իրավապահ համակարգի վարկաբեկման աստիճանը: Մարդիկ, երիտասարդները նախընտրում են անգործ մնալ, խոպան գնալ, ընդհանրապես արտագաղթել, բայց ոստիկանություն չմտնել և չաշխատել: Քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձած իրավապահ համակարգում աշխատելը մարդկանց գիտակցության մեջ ամրապնդվել էլ է որպես՝ «հարամ» գործ: