Բարնաուլում, քրեական գործ է հարուցվել մի տղամարդու նկատմամբ, ով պատանդ է վերցրել ծանոթ մի կնոջ այն բանի համար, որ նա հրաժարվել է ծանոթանալ իր հետ. այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Իրավապահների հաղորդած տեղեկության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 1-ին: 27-ամյա տղամարդը 21-ամյա կնոջ բնակարանում ծանոթանալու առաջարկին ի պատասխան մերժում լսելով՝ նախ հարվածել է նրան, ապա ներխուժել բնակարան և սպառնացել դանակով, ինչց հետո հարևանները զանգել են Ոստիկանություն:
Այդ ժամանակ տղամարդը 200 հազար ռուբլի փրկագին է պահանջել: Ոստիկաններին հաջողվել է ներթափանցել բնակարան և վնասազերծել տղամարդուն: