|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իրավապահ մարմինների աշխատակիցները կաշառք վերցնելու պահին ձերբակալել են Մոսկվայի էներգետիկ համալսարանի պրոռեկտորին. Այս մասի հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հղում անելով իրավապահ մարմիններին:
Նրա հետ միասին ձերբակալվել է միջնորդը` պրոռեկտորի ենթակա աշխատակիցը: Հարուցվել է քրեական գործի «Կաշառք վերցնելը» և «Կաշառք վերցնելու միջնորդ հանդիսանալը» հոդվածներով:
Համապատասխան աղբյուրի հաղորդմամբ. «Ինստիտուտի սենյակներից մի քանիսը վարձակալության է հանձված մի մասնավոր ընկերության, որին պրոռեկտորը առաջարկել է պայմանգիրը ձևականորեն չերկարաձգել, իսկ գումարը տալ իրեն առձեռն:
Այս գործարքը անվտանգ ձևով իրականացնելու համար նա ֆինանսական ծառայության տնտեսագետ մի աշխատակցի հանձնարարել է բանակցել և իրականացնել պլանավորված գործարքը»:
Աղբյուրի փոխանցմամբ գործարքի արժեքը կազմել է 155 հազար ռուբլի: Այս գումարը միջնորդ հանդիսացած անձը վերցրել է որպես փետրվար ամսվա դիմաց վճարող կաշառք, որն էլ փոխանցել է իր ղեկավարին, ինչի հետո օպերատիվ-հետաղուզական միջոցառումներ իրականացնող աշխատակիցներ ինստիտուտի շենքում ամնիջապես ձերբակալել են և' պրոռկտորին և' միջնորդին: