Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է փողերի լվացման մեջ մեղադրվող Հենրիկ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Հենրիկը 2009 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին visaveryfai.ru ինտերնետային կայքից 2-10 ԱՄՆ դոլարով գնել է ԱՄՆ քաղաքացիների պատկանող և ԱՄՆ բանկերում սպասարկվող բանկային գողացված պլաստիկ քարտերի տվյալներ (քարտապանի անուն, ազգանուն, 16 նիշանոց համարը, քարտի թողարկման և գործունեության ժամկետը, քարտի CVV եռանիշ կոդը): Այդ հաշիվների վրա առկա գումարները հափշտակելու մտադրությամբ` Գրիգորյանը 2009-ի նոյեմբերին ԱՄՆ քարտապանների հաշիվներից, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, 2 դրվագով հափշտակել է 361.800 և 461.500 ՀՀ դրամ գումար (ընդամենը 823.300 դրամ), որոնցից՝ հանցավոր ճանապարհով ստացված 461.500 ՀՀ դրամ գումարի եկամուտներն օրինականացրել է (փողերը լվացել է):
Արդյունքում` ԱՄՆ բանկերի կողմից հափշտակված գումարների հետգանձումների պահանջներ են ներկայացվել հայաստանյան «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությանը:
Այսպիսով` Հ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 181 հոդվածի 1-ին մասով,. այն է` ուրիշի գույքի հափշտակություն զգալի չափերով, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ:
Սույն հոդվածը նախատեսում է պատիժ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա:
Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված նաև քր.օր-ի 190 հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է երկուսից հինգ տարի ազատազրկում: