Նախարար Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցչին
Մարտի 28-ին ԱԳ նախարար Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոյին:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Բրեդլի Բուսետտոյին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ տարբեր միջազգային կառույցներում աշխատանքի հարուստ փորձը կնպաստի Հայաստանում նրա առաքելության իրականացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՄԱԿ-ի նորանշանակ ներկայացուցիչը վստահեցրեց, որ հետամուտ է լինելու Հայաստանի և ՄԱԿ-ի համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը մշտապես աջակցություն է ցուցաբերել Հայաստանի կառավարությանը անցած տարիների ընթացքում Հազարամյակի զարգացման ծրագրի իրականացման գործում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԱԳՆ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցչության միջև հետագա համագործակցության սերտացման շուրջ: