|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Մարտակերտի մանկապատանեկան մարզադպրոց»-ի տնօրեն Կարեն Շախնումանցը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական լիազորություններով, շահադիտական շարժառիթով 2011-2012թթ. ուսումնական տարում կազմավորել է վոլեյբոլի կեղծ խմբակ եւ, նախապես տեղյակ լինելով մարզիչների կողմից պարապմունքները չկազմակերպելու մասին, որպես աշխատավարձ է ձեւակերպել ու վճարել 242.112 դրամ գումար` պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնման եղանակով պետությանը պատճառելով հիշյալ չափով գույքային վնաս. տեղեկացնում է ԼՂՀ գլխավոր դատախազության կայքը:
Նա 2012-2013թթ. ուսումնական տարում կազմավորել է հրաձգության երկու կեղծ խմբակ եւ նույն կերպ աշխատավարձ է ձեւակերպել ու վճարել 164.837 դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /Յուրացնելը կամ վատնելը/ եւ 314-րդ հոդվածով /Պաշտոնեական կեղծիքը/: