կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-28 10:06
Քաղաքական

Հրաչ Ռոստոմյանը դիսկոմֆորտի մեջ է

Հրաչ Ռոստոմյանը դիսկոմֆորտի մեջ է

ԲՀԿ-ի «քվոտայով» նախարար նշանակված Հրաչ Ռոստոմյանը վերջին շրջանում մի տեսակ դիսկոմֆորտի մեջ է. խորհրդարան հարցուպատասխանի է գալիս ոչ այն կողմից, որտեղից բոլոր նախարարներն են գալիս, մեկուսի նստում է, հետո հեռանում. գրում է «Հրապարակը»:

 

Նախորդ չորեքշաբթի, նշում է թերթը, որպեսզի չպատասխանի ու ազատվի լրագրողների «չար» հարցերից և հետապնդումից, նա երկար-բարակ համբուրում էր իրեն մոտեցող ԲՀԿ-ականներին:

 

«Ինչի՞ էիք ԲՀԿ-ականների հետ էդքան համբուրվում, բա կարելի՞ է»,- հարցրել է «Հրապարակը»: «Կարոտել էի»,- պատասխանել է նա ու ցանկացել մտնել ԲՀԿ ֆրակցիա, որպեսզի պրծնի հետապնդումից, հետո, հասկանալով, որ իր այդ քայլն էլ կշահարկեն, մնացել է տեղում կանգնած:

 

«Բա կարոտը քաղաքական կատեգորիա՞ է. ի՞նչ եք կարծում՝ կմնա՞ք Ձեր պոստում, խոսվում է, որ Ձեր պոստը տալու են Արմեն Մարտիրոսյանին»: «Առանց մեկնաբանությունների»: Ասում են՝ ձեր նախարարությունը կիսում են. կեսը տալիս են Արմեն Մարտիրոսյանին, կեսը՝ Խաչիկ Ասրյանին, ձեզ բան չի մնում տակը: «Լավ, էլի, առանց մեկնաբանությունների»,- համարյա խնդրել է միշտ ժպտացող նախարարը: