Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երբ Գուրգեն Արսենյանը ներակայացնում էր, որ Արցախում 120 հազար մարդ կա, բայց այստեղ 3 միլիոն կա, Գուգո, ուղիղ քեզ եմ ասում, որովհետև լսում ես, էդ 5000-ը 3 մլն․-ի մեջ չէի՞ն մտնում, խի՞ տարաք կոտորեցիք, եթե պետք է, էս քաղաքականությունը անեիք, հիմա ասում են` 120 հազարը հայ չեն, 3 մլն․-ն են հայ։ Այս մոտեցումը` պարտվողական ու թուրքահպատակ, մեզ բերել հասցրել է այս վիճակին։ Այս մասին Ազգային Ժողովում տեղի ունեցող լսումների ժամանակ ասաց զոհվածի հայր, «Որդիների կանչ» ՀԿ ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը։
«Արցախի շրջափակումն ուղիղ կապ ունի իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ։ 5000 տարի մենք այս տարածաշրջանում ենք ապրել ու բոլորի շահերը համընկել է, բայց երբ ունեցել ենք դավաճան իշխանություն, այդ ժամանակ մեր տարածքները փոքրացել է։ Երբ ունեցել ենք նորմալ իշխանություն ստեղծել ենք բանակ, հզորացել ենք, կարողացել ենք տարածքներ հետ բերել, և կարողացել ենք ապրել, արարել և զարգանալ։ Այսպիսի իշխանություն մենք երբեք չենք ունեցել, որ բացի այն, որ պարտվել են,նաև երկիրը կործանման են տանում։ Նիկոլը պատմության մեջ մնալու է որպես թշնամի ղեկավար։ Ինչպես մեր տղաներին տարավ դավաճանեց և սպանդի ենթարկեց, նույն կեիրպ շարունակում է իր չար գործը՝ վերջին դեպքերը Ազատ գյուղում, երբ ողջ-ողջ 15 զինվորի այրեցին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ այս իշխանությունը չի սիրում տղաներ, որովհետև իրենք կյանքում չկարողացան դառնալ տղա։