Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին ժամանակներս ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հանրապետական` տակավին երիտասարդ որոշ պատգամավորներ, անդրադառնալով մեր երկրի մարզական իրադարձություններին, քննադատորեն են մոտենում սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի գործունեությանը: Նախարարի նկատմամբ նմանօրինակ «հակակրանքի» դրսևորում էլ նկատվեց երեկ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջում: Պատգամավորն իր զայրույթն էր արտահայտել Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտության կապակցությամբ՝ այն որակելով անարդար, և բնական համարել, որ, որպես ստեղծված իրավիճակից միանգամայն արժանապատիվ ելք, կարելի է ակնկալել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրաժարականը:
Հայտարարության առնչությամբ yerkir.am-ը մեկնաբանություն խնդրեց սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանից:
«Ես կարծում եմ, որ այստեղ անձնավորված որևէ խնդիր չկա: Կոնկրետ խնդրի վերաբերյալ երկու տարբեր մարդկանց մոտեցումներ են: Ե'վ Ռոստոմյանը, և' Ֆարմանյանը բավականին հասուն մարդիկ են: Մենք այս հարցով զրուցել ենք եւ նախարարը եւս կարծում է , որ եթե մեր գործունեության արդյունքում հասարակության մոտ կա թյուրըմբռնում կամ դժգոհություն, ապա պատրաստ ենք այդ հարցերը քննարկել եւ դրանց տալ լուծումներ:
Այսուհետ նախարարությունը լավագույն 10 մարզիկների ընտրության հարցում քայլեր կձեռնարկի` այն արժանահավատ, թափանցիկ և հասարակության կողմից ընդունելի դարձնելու համար: Այդ ժամանակ կփարատվեն նաև մեր մյուս գործընկերների, այդ թվում` Ֆարմանյանի կասկածները»:
Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ նախարարաը չի պատասխանում իր հասցեին հնչող մեղադրանքներին, փոխնախարարը պատասխանեց. «Մի' մոռացեք, որ Ռոստոմյանը Հանրապետականի քվոտայով է նախարար դարձել, դա մի կողմից ուրախալի է. նշանակում է` ներկուսակցական ազատություն կա»: