կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-28 09:58
Աշխարհ

Անհատույց տարածք՝ սեփական բիզնեսին

Անհատույց տարածք՝ սեփական բիզնեսին

ՀՀ ոստիկանությունը որոշել է աննախադեպ շռայլ գտնվել «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպության նկատմամբ: Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է ՀՀ ոստիկանությանն ամրակցված Երևանի Զաքարիա Քանաքեռցու 74 հասցեում գտնվող 1100 քմ հողատարածքը «Սեքյուրիթի դրիմ»-ին անհատույց տրամադրելու հարցը: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը եւ հավելում, որ խոսքն այն ընկերության մասին է, որը տեղադրում և սպասարկում է մայրաքաղաքում արագաչափ սարքերն ու տեսախցիկները, և որի սեփականատերը Սերժ Սարգսյանի մերձավորներն են, ըստ որոշ լուրերի՝ փեսան՝ Միքայել Մինասյանը:

 

«Փաստորեն, մեր երկրում Ս. Սարգսյանի մերձավորների շահերն ավելի բարձր են գնահատվում, քան պետական գերատեսչության շահերը: Եվ պատրաստ են երկրի համար անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներն անհատույց նվիրել նրանց: Ընդ որում, ոստիկանությունն իր տարածքներն անհատույց տրամադրում է մի կազմակերպության, որն ահռելի շահույթներ ունի, տեսախցիկների ու արագաչափերի միջոցով արձանագրված խախտումների դիմաց գանձված գումարների միայն 30 տոկոսն է գնում պետբյուջե, իսկ 70 տոկոսը՝ «Սեքյուրիթի դրիմ»-ին: Մի քիչ շա՞տ չէ»,- գրում է թերթը: