|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մի քանի ինտերնետային ընկերությունների ղեկավարների և քաղաքագետների հետ որոշել է քաղաքական շարժում հիմնել: Շարժման նպատակը լինելու է ԱՄՆ քաղաքացի դառնալու գործընթացի պարզեցմանը հասնելը. գրում է Wall Street Journal-ը:
Քաղաքական այս շարժումը, որը դեռևս անվանում չունի, ֆինանսավորում է հատկացնելու գիտական ուսումնասիրություններին, նախաձեռնելու է օրենսդրական բարեփոխումներ տարբեր ոլորտներում` սկսած ներգաղթի հարցերից, վերջացրած կրթության հարցերով: Եվ այս ամենի համար շարժումը նախատեսում է հավաքել 50 միլիոն դոլար: Այս ուղղությամբ աշխատում է Ցուկերբերգը` իր մտերիմ ընկեր Ջո Գրինի հետ, ում հետ նույն սենյակում է ապրել Հարվարդի համալսարանի հանրակացարանում:
Այս կապակցությամբ Ցուկերբերգը հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել: