|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: Խնձորեսկի հնավայրն այցելուներին առավել բարեկարգ ու հասանելի դարձնելու աշխատանքներն ակտիվորեն մեկնարկել են դեռ նախորդ տարի։
Իրականացվել են մաքրման, բարեկարգման, զբոսաշրջային արահետների ստեղծման և հարդարման աշխատանքներ։
Հին ու Նոր Խնձորեսկն իրար կապող դժվարանցանելի հատվածներում քարե և փայտե աստիճաններ են կառուցվել, արահետները գծանշվել են ու կահավորվել ուղղորդող և տեղեկատվական ցուցանակներով։
Տեղեկատվական մոդուլային կենտրոնի տեղադրման նպատակով հողային աշխատանքներ են մեկնարկել։ Ինֆո կենտրոնն ապահովելու է համալիր ծառայությունների մատուցում (զբոսավարի, պահպանության, անվտանգության, և այլն)։
Նախատեսված բարեկարգման ու հարդարման աշխատանքների ավարտից հետո՝ հունիսի 1-ից, «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի։
Տոմսերի վաճառքից գոյացած գումարը կուղղվի հնավայրի պահպանմանն ու զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում։