Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՀՀ կառավարության «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» 23.06.2005 թ. թիվ 975-Ն որոշման համաձայն՝ բուհի խորհրդի 20 անդամներից 5-ին կամ 25%-ին առաջադրում է հիմնադիրը, 5-ին՝ լիազոր մարմինը:
Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից: Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:
Yerkir.am-ը ուսումնասիրել է ՀՀ պետական բոլոր բուհերի խորհուրդների կազմը: ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն առաջադրել է լիազոր մարմնի համար սահմանված 5 անդամին, այլ նաև ԿԳՄՍ նախարարության կամ համակարգի աշխատակիցներին առաջադրել է հիմնադրի (իմա՝ վարչապետի) 25%-ի մասնաբաժնում:
Ստորև ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարության փաստացի ներկայացվածությունը բոլոր պետական բուհերի խորհուրդներում ըստ անդամների թվաքանակների և տոկոսների.
Ստացվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը՝ ի դեմս նախարար Ժաննա Անդրեասյանի, ի հեճուկս գործող օրենսդրության, բուհերում ներկայացված է ոչ թե սահմանված 25%-ի, այլ 30-45%-ի սահմաներում: Սա ոչ այլ ինչ է, քան առերևույթ «ուզուրպացիա», ընդ որում, իր իսկ ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հաշվին: Կարծում ենք, որ Փաշինյանին պետք է, որ անհանգստացնեն տիկին նախարարի ամբիցիաներն ու գործելաոճը:
Վ. Սարգսյան