|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակը» գրում է, որ «Հանրային խորհրդի մասին» օրենքը վերջնականապես պատրաստ է և մոտ ժամանակներս կդրվի շրջանառության մեջ, իսկ արդեն հոկտեմբերի վերջերին կմտնի ԱԺ օրակարգ։
Նույն օրենքին զուգահեռ՝ փոփոխության կենթարկվի նաև ԱԺ կանոնակարգը, և Հանրային խորհրդին հնարավորություն կտրվի իր ներկայացուցիչն ունենալ ոչ միայն ԱԺ-ում, այլև մշտական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցել՝ ձայնի իրավունքով։
Օրենքը նաև նախատեսում է Հանրային խորհրդի ներկայություն կառավարության նիստերին։
«Հանրային խորհուրդն այդպիսով կդառնա օրենքով և ոչ ՀՀ նախագահի հրամանագրով կարգավորվող մարմին՝ միևնույն ժամանակ վերածվելով երկու կարևորագույն պետական մարմինների համար «Երրորդ աչքի», որը ձևով կլինի հասարակական «արբիտր», իսկ դե-ֆակտո կբավարարի Վազգեն Մանուկյանի ամբիցիաները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: