կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-08 22:46
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Մականունավորների ամբիցիաները

ՀՐԱՊԱՐԱԿ. Մականունավորների ամբիցիաները

 

Արդեն ի հայտ են գալիս մեծամասնականով ԱԺ պատգամավորության թեկնածուների անունները:

Արաբկիրի 2 ընտրատարածքներում առաջադրվելու են ՍԱՍ-ի Արտակը` Արտակ Սարգսյանը, եւ Հովիկ Շահինյանը: Սարգսյանն առաջադրվելու է այնտեղ, որտեղից պատգմավոր է ընտրվել Զորիկ Զոհրաբյանը, ում անվան հետ աղմկոտ պատմություն կապվեց «Փարիզյան սուրճ» սրճարանի տիրոջից մեծ գումար վերցնելու մեղադրանքով:

Իսկ Շահինյանն առաջադրվելու է Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի տարածքում, ում անվան հետ քրեական պատմություններ են կապված, եւ միայն Սերժ Սարգսյանի անձնական հովանավորությամբ է մնում ջրի երեսին:

Էրեբունու տարածքներից մեկում առաջադրվելու է Թոխմախի Մհերը` Մհեր Սեդրակյանը, մյուսում` Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո), որն ՕԵԿ անդամ է:

Կենտրոնում հավանաբար կառաջադրվի Գագիկ Բեգլարյանը` հայտնի Չոռնին, իսկ Շենգավիթում` Բելաջիոյի Գրիշը:

Արմավիրում պատրաստվում է առաջադրվել Ճոյտը` Հակոբ Հակոբյանը: