Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում երկրորդ ասուլիսը, որին հրավիրված են եղել միայն ընտրյալները՝ «ազատ և պատասխանատու» լրատվամիջոցների ներկայացուցիչները: «Ժողովուրդը» գրում է, որ հասկանալի է՝ նպատակը Սերժ Սարգսյանին անցանկալի հարցերից զերծ պահելն ու նախապես ծրագրված հարցերին պատասխանելն է:
Բայց նույնիսկ այդ պարագայում Սերժ Սարգսյանը խայտառակվելու հերթական առիթը բաց չթողեց: Հիշո՞ւմ եք՝ ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի օրերին նա, «ոսկե սարերին» զուգահեռ, նաև դիմացինի հետ «դուք»-ով խոսելու կարևորությունն էր մատնանշում: Եվ ահա, «Ազատության» լրագրողի հարցին, թե չեք գնա Ազատության հրապարակ, Ս. Սարգսյանը պատասխանել Է. «Իսկ դու լինեիր իմ փոխարեն, կգնայի՞ր: Կամ եթե գնայիր, ինչի՞ համար կգնայիր»: Բայց սա ամբողջը չէ: Դեռ ամիսներ առաջ մարդասիրություն քարոզող Ս. Սարգսյանը տարակուսել է. «Գնամ, ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն ութ օր սոված մարդու հետ»:
«Պատկերացնո՞ւմ եք, երկրի նախագահի աթոռին բազմած Սարգսյանը սոված մարդուն «մարդատեղ» չի դնում: Ու, թերևս, սա է պատճառը, որ 35 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրի բնակչության ճակատագիրը չի հետաքրքրում Սերժ Սարգսյանին»,- հավելում է թերթը: