|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի հայցերով միասնական գործի վերաբերյալ որոշումը:
ՀՀ նախագահի թեկնածուները վիճարկում են «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի` փետրվարի 25-ի որոշումը:
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մոտ 40 րոպե ներկայացրեց այն իրավական հիմնավորումները, ըստ որոնց` ԿԸՀ-ն մերժել էր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին` նախագահի թեկնածուների դիմումները:
Նույն հիմնավորումներով Սահմանադրական դատարանը վճռեց` մերժել Հովհաննիսյանի և Ղուկասյանի դիմումները և ԿԸՀ-ի որոշումը թողեց անփոփոխ: