|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին կորոնավիրուսի պատճառով Պեկինի դեմ Վաշինգտոնի հայցերն անվանել է անհիմն և միջազգային իրավունքները ոտնահարող. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Չինաստանի դեմ բողոք պարունակող այս գործերը զուրկ են փաստագրական հիմքից, չունեն իրավական հիմք, ոչ մի իրավաբանական ապացույց, միջազգային նախադեպեր, դա որակ չունեցող հարյուրտոկոսանոց ապրանք է», - հայտարարել է Ին։
Ըստ նրա՝ Չինաստանն այլ պետությունների պես տուժել է հանկարծակի համավարկից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Միսսուրի նահանգը դատական հայց էր ներկայացրել Չինաստանի դեմ՝ մեղադրելով նրան համավարակի մեջ։ Նմանատիպ դատակահ հայց ներկայացնելու մտադրության մասին էր հայտարարել նաև Միսսիսիպի նահանգը։