|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Արդեն տեղեկացրել ենք, որ հանրապետությունում այս օրերին նկատվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, որն ուղեկցվում է ուժեղ քամիներով:
Առավոտյան ԱԻՆ-ից տեղեկացանք, որ երեկվանից արդեն ուժեղ քամիները մոլեգնել են, ինչի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ա. Բակունցի անվան ավագ դպրոցի տանիքը:
Քիչ առաջ տեղեկացանք նաև, որ ուժեղ քամուց վնասվել են Սյունիքի մարզի Օխտար գյուղի 12 տների, միջնակարգ դպրոցի և մշակույթի տան տանիքների կառուցատարրերը, իսկ Խնածափ գյուղում` մի քանի տների և անասնագոմերի տանիքների կառուցատարրերը, կոտրվել են պատուհանների ապակիները:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Սյունիքի մարզի քաղաքաշինության վարչության և ինժեներական ծառայության աշխատակիցները: Ստեղծվել է հանձնաժողով` իրավիճակը գնահատելու և վնասի չափերը ճշտելու համար: