|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Դամասկոսի արվարձանում սպանվել է ԵՄ առաքելության աշխատակից Ահմեդ Շեհադան: Այդ մասին, ըստ Вести-ի, հայտարարել է ԵՄ արտաքին հարցերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Ըստ նրա` Շեհադան հրթիռակոծման տակ է ընկել, երբ հումանիտար օգնություն է բաժանել Դամասկոսում, որտեղ էլ ապրել է:
«Ես դարձյալ կոչ եմ անում բոլոր կողմերին` անհապաղ միջոցներ ձեռնարկել բռնությունը դադարեցնելու համար»,- հայտարարել է Էշթոնը:
Վերլուծաբանների կարծիքով` այս միջադեպը կարող է ակտիվացնել եվրոպական երկրների բանավեճը ապստամբներին տրամադրվող զենքի էմբարգոյի վերցման վերաբերյալ: