|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
2008-ից սկսած` հայ-ռուսական հարաբերություններում նկատելի է ոչ միայն «ավանդական» ձեւաչափերի զարգացում, այլեւ Ռուսաստանը գնալով ավելի է մեծացնում տնտեսական իր ներկայությունը Հայաստանում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը` խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվա պաշտոնական այցի մասին:
Նա «խորհրդանշական» է համարում Սերժ Սարգսյանի` նախագահ վերընտրվելուց հետո Մոսկվա առաջին պաշտոնական այց կատարելը:
«Դժվար կլինի ասել, թե կողմերն ինչ են քննարկել, բայց կարծում եմ` որոշակի շեշտադրում կատարվել է տարածաշրջանային խնդիրներին վերաբերվող հարցերին, մասնավորապես` ռուս-վրացական հարաբերություններին», - ասաց Գալստյանը` հավելելով, որ դա Հայաստանի համար էական նշանակություն ունի, հատկապես`աբխազիական երկաթգծի վերագործարկման հարցը:
Գալստյանը պատահականություն չի համարում այն փաստը, որ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ժամանակ ՌԴ-ում էր գտնվում նաեւ Աբխազիայի նախագահը: