Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայ-ռուսական հարաբերությունները ես գնահատում եմ փայլուն, դրական: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն կա Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ` մեր երկրների նախագահների մակարդակով, կառավարությունների, անվտանգության խորհուրդների, արտգործնախարարների. բոլոր ոլորտներում այսօր հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը արդյունավետ զարգանում է»,- այսօր լրագողներին ասաց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` պատասխանելով լրագրողների հարցերին, թե հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա՞, արդյոք:
Yerkir.am –ի հարցին, թե` իսկ գազի թանկացումը չի՞ հակասում հայ-ռուսական ռազմավարական գործակցության էությանը, Արթուր Բաղդասարյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել գազի գինը մյուս երկրներում ու նշեց, որ տնտեսութունների շուկայական հարաբերություններ են դրանք, եւ գազի ձեւավորված սակագնով Հայաստանի Հանրապետությունը շատ ավելի լավ վիճակում է, քան շատ այլ երկրներ:
«Ես կարծում եմ, որ հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը` նաեւ գազի սակագնի հետ կապված, դեռեւս փոխադարձ աջակցության ինչ-որ մեխանիզմներ կգտնվեն: Եվ մեր հանրապետությունը համապատասխան քայլեր կիրականացնի` մեղմելու համար գազի սակագնի բարձրացումը, հատկապես` սոցիալապես անապահով խավերի համար, ե’ւ նաեւ հայ-ռուսական քննարկումներ դեռեւս տեղի կունենան գազի սակագնի հետ կապված: Ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք հաշվի առնել այն հանգամանքը, թե քանի երկրում գազի գինն ինչքան է բարձրացել, իսկ Հայաստանում ինչ վիճակ է եղել»,- ասաց Արթուր Բաղդասարյանն ու հավելեց, որ մենք պետք է ավելի շատ մտածենք մեր տնտեսությունն ուժեղացնելու մասին, որպեսզի նման թանկացումները մեծ ազդեցություն չունենան:
Նա կարծիք հայտնեց, որ մեզ դեռ քննարկումներ ու որոշումների ընդունման փուլ է սպասվում, եւ ինքն անձամբ տրամադրված չէ, որ շատ վատ է լինելու:
Արթուր Բաղդասարյանը նաեւ անդրադարձավ Լավրովի` վերջերս արած հայտարարությանը` կապված ԼՂՀ ստատուս քվոյի հետ: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ Ղարաբաղի հարցի առնչությամբ շատ լավ հայտարարություն են ընդունել ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների բիշքեկյան հանդիպման ժամանակ: Իսկ այդ հայտարարության մեջ շատ հստակ գնահատականեր կան, որոնցով ամեն ինչ ասված է: