|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Արզումանյանն ասել է, որ երեկ զանգահարել է Րաֆֆի Հովհաննիսյանին` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար, սակայն Հովհաննիսյանը մերժել է:
Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում մի խումբ լրագրողների ներկայությամբ հայտարարեց, որ լուրը չի համպատասխանում իրականությանը: «Հերթական անգամ նրանք ստի և կեղծիքի մեջ են թաթախվում»,- հայտարարեց նա` հավելելով, որ ինքը պատրաստ է ցանկացած օր, ցանկացած ժամի հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:
«Ապրիլի 9-ին ժողովուրդը կստանա իշխանությունը: Ես տեր եմ իմ բոլոր խոսքերին` ինչպես հացադուլի, այնպես էլ Սարգսյանի հետ խոսելու: Պատրաստ եմ տղամարդը տղամարդու հետ հանդիպել ու խոսել Սերժ Սարգսյանի հետ»,- նշեց նա: