|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համեստությունն ու ինքնավստահությունն այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ թույլ չտվեցին նրան ասել, թե որքան ձայն կհավաքի այս նախագահական ընտրություններում, եւ որ կհաղթի: Չնայած սրան` նա կարծում է, որ կլինի երկրորդ փուլ:
Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը չի սպասելու կախարդական ապագայի, պայծառատես չէ, ոչ էլ` մարգարե, բայց վստահ է, որ ով ընտրությունների օրը նստի տանը՝ կնպաստի ճահճի խորացմանը:
Yerkir.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է նրա նախընտրական կարգախոսը: Ի պատասխան` նա արձագանքեց. «Հնարավոր է... Ամեն ինչ հնարավոր է...Ես հայ ժողովրդին ասում եմ, որ ոչ մի բան կանխորոշված չէ, եւ հնարավոր է ունենալ նորմալ Հայաստան»:
Հովհաննիսյանը հայտարարեց նաեւ, որ իր կարգաոխոսերներն են լինելու նաեւ «Ազատ, անկախ, միացյալ», «Մեկ անգամ միասին», որոնք կհայտարարվեն քարոզարշավի առաջին օրը: