կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-09 16:40
Իրավական

Մուկուչ & Co ՍՊԸ-ի արկածները

Մուկուչ & Co ՍՊԸ-ի արկածները

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել «Մուկուչ & Co ՍՊԸ-ի արկածները» վերտառությամբ, որը ներկայացում ենք ստորև:

 

«Օրեր առաջ Վարչական դատարանը լսել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հայցերից մեկի հիման վրա հարուցված վարչական վարույթը: Րաֆֆի Հովհաննիսյանի նեկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը վիճարկել է Ընտրական օրենսգրքին ԿԸՀ-ի «որոշումներով» տրված այն մեկնաբանությունը, թե վերահաշվարկի կամ ընտրություններն անվավեր ճանաչելու համար պետք է բավարարել 47 հոդվածի պահանջները եւ ղեկավարվել դրանով: 


Դատարանում ընտրակեղծարարա բանդայի շահերը ներկայացրել է դարիս «մեծագույն» իրավագետ, մուկուչյանագիտության դոկտոր պրոֆեսոր Նունե Հովհաննիսյանը: Դատարանում հարցուպատասխանը զավեշտի վերջն է, եւ այն ներկայացնում եմ կուսական անաղարտությամբ. 

Դատավորը հարցնում է Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանին.
-Ինչո՞ւ եք առաջնորդվել ԸՕ 48-րդ հոդվածով,

Լուսինե Պետրոսյանը պատասխանում է.
-Մեր իրավունքն է որոշել, թե ԸՕ-ի որ հոդվածով ղեկավարվելով ենք ներկայացնում դիմումները: Այդպիսին հիմք է ծառայել ԸՕ 48-րդ հոդվածը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած բոլոր դիմումները բավարարում են այդ հոդվածի պահանջներին:

Այնուհետեւ դատավորը դիմում է Մուկուչյանի ներկայացուցիչին.
-Ինչո՞ւ պետք է Րաֆֆի Հովհաննիսյանն առաջնորդվեր 47, այլ ոչ թե 48 հոդվածով:

Նունե Հովհաննիսյանը պատասխանում է.
- Որովհետեւ 47-րդ հոդվածը ԸՕ-ում 48-րդ հոդվածից առաջ է գրված...

Սրանք են Տիգրան Մուկուչյանի ու Սերժ Սարգսյանի կադրերը` «ապահով» Հայաստանի համար:

Հ.Գ. Երբ ես փետրվարի 19-ին պատրաստվում էի վերահաշվարկի դիմումներ գրել թիվ 2 ընտրատարածքում, խնդրեցի, որ հանձնաժողովը ինձ տրամադրի պատրաստի ձեւաթղթի օրինակ, որը բազմացնելով 7 տեղամասերի համար կլրացնեի իմ կողմից: Հանձնաժողովում ասացին, որ ունեն նման բան` ԿԸՀ-ը իրենց ուղարկել է: Երիտասարդը տպեց մի էջ եւ տվեց ինձ: Պարզվեց, որ այն ոչ թե վերահաշվարկի դիմումի ձեւաթուղթ է, այլ վերահաշվարկի դիմումների ամփոփման համար հանձնաժողովի տեղեկանքի ձեւ: Ասացի, որ դա չէ իմ ուզածը: Երիտասարդը ասաց, որ ԿԸՀ-ից դա են ուղարկել եւ այլ բան չունեն: Նա իմ ներկայությամբ փորձեց համակարգչի մեջ եւս մեկ անգամ փնտրել, թե արդյոք դրանից բացի ԿԸՀ-ից այլ բան ուղարկե՞լ են, թե՞ ոչ: Դա անելու համար բացեց իր փոստը եւ այն նամակը, որը ստացել էր նույն Նունե Հովհաննիսյանից: Հաշված վայրկյանների ընթացքում ուղեղիս մեջ կայծակի էֆեկտ ունեցավ նամակի բովանդակությունը: Նունե Հովհաննիսյանը բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներից պահանջել էր, որ եթե ստանան վերահաշվարկի դիմումներ, ապա դրանք բոլորը ցույց տան իրեն եւ ԿԸՀ-ին, եւ նոր դրանից հետո ընթացք տան: Այսինքն, Նունե Հավհաննիսյանը եւ ԿԸՀ-ը պահանջել էին բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներից, որպեսզի առանց իրենց գիտության ու սեփական նախաձեռնությամբ հանձնաժողովներում որեւէ պարկ չբացեն ու որեւէ վերահաշվարկ չիրականացնեն: Եւ արդյունքն այն էր, որ ոչ մի տեղ ոչ մի հանձնաժողով վերահաշվարկ չիրականացրեց: Որովհետեւ Նունե Հովհաննիսյանը դա թույլ չէր տվել, ինչպես որ ներիքն հրահանգն է վկայում:



Եթե մենք ապրելիս լինեինք իրավական երկրում, ապա, իհարկե, Նունե Հովհաննիսյանի արածը քրեորեն պատժելի արարք կորակվեր, ոստիկանությունը լրջորեն կզբաղվեր դրանով, կառգրավեր ԿԸՀ-ի ու բոլոր հանձնաժողովների համակարգիչներն ու նամակագրությունը, որովհետեւ ինչ-որ մեկը պարտադրում է հանձնաժողովներին ենթարկվել ոչ թե օրենքի պահանջներին, այլ` իր: Բայց սա նունեների ու մուկուչների Հայաստանն է, որտեղ Ոստիկանությունը եւ դատարանները ուղղակի պաշտպանում են նաեւ նրանց շահերը: