Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նշել, պրծել ենք
ՀՀ կառավարության որոշումով` այս տարվա ապրիլի 1-ը հայտարարվել է սովորական օր: 2013 թվականին հումորի օրը մենք նշել ենք Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով՝ փետրվարի 18-ին. պարզաբանել է կառավարության մեր աղբյուրը:
Վերահաշվարկ
Գյումրիի մի շարք ընտրատեղամասերի արդյունքների վերահաշվարկի ժամանակ զգալիորեն նվազել է անվավեր քվեաթերթիկների թիվը: Մասնավորապես` «Սամվել Բալասանյան» մակագրությամբ թերթիկները, որոնց կցված են եղել բարձրորակ «պրեզիկներ», վերահաշվարկի ժամանակ համարվել են «չսահմանված նմուշի» և հանվել անվավեր քվեաթերթիկների տրցակից: Համապատասխան հանձնաժողովների նախագահներին կհայտարարվի խիստ նկատողություն:
Շատ լինի, քիչ չլինի
Ոստիկանությունից հպարտ-հպարտ զեկուցում են, որ, ընտրությունների հետ կապված, երեք գործի են ընթացք տվել: Հարց է առաջանում՝ մի քիչ շատ չի՞ էս տեսակ «մաքուր» ընտրությունների համար:
Պարադոքս
Րաֆֆին ասում է՝ ո'չ Սերժն է հաղթել, ո'չ էլ` Րաֆֆին: Հաղթել է ժողովուրդը: Մի հարցնող լինի՝ բա ինչո՞ւ են Սերժն ու Րաֆֆին որոշում, թե ում պետք է բաժին հասնի ժողովրդի հաղթանակը:
Համարյա Վանգա
Չնայած երիտասարդ տարիքին` «Գուշակիր, թե կարող ես» քաղաքական մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀԿ խոսնակ և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ժյուրին ուղղակի ցնցված է: Շարմազանովը ոչ միայն գուշակել էր, թե ով է հաղթելու նախագահական ընտրություններում, այլև ասել էր, թե ինչպես: Այ եթե Շարմազանովն ասեր նաև՝ ինչո՛ւ…
Նախագահ ասելիս թևերս բացվում են…
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նկատել է, որ նախագահի ներկայությամբ օլիգարխ պատգամավորները ոչ միայն թևեր են առնում, այլև` լեզու: Նա օրինակ է բերել Եռաբլուրում Սերժ Սարգսյանի և լացող կնոջ հանդիպումը, որի ժամանակ Սամվել Ալեքսանյանը, ըստ քաղաքագետի, բլբուլ էր կտրել:
Ոճիր և պատիժ
ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովը, լսելով լրագրող Մհեր Արշակյանի ծնոտի գործով պատասխանող ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի փաստաբաններին, օգնականներին և խոսնակներին (պատգամավորն անձամբ ըտենց տեղերում չի խոսում), որոշեց քաղաքացի Սեդրակյանին դատապարտել 4 տարվա պատգամավորական աշխատանքների՝ խստացված ռեժիմով: Նրան արգելվել է լքել ԱԺ տարածքը: Պատգամավորի համար ուտելիքը կբերվի դրսից: Հիգիենայի կանոնների պահպանման համար նրան կհատկացվի հատուկ աշխատասենյակ՝ լոգարանով և սանհանգույցով, իսկ որոշ աղբյուրների համաձայն` նաև լրագրողների համար նախատեսված կցասենյակով:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ