|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Եվրամիությունը տարեկան մինչեւ 120 մլրդ եվրո է կորցնում կոռուպցիայի պատճառով. այսօր հայտարարել է ներքին գործերի եվրահանձնակատար Սեսիլիա Մալստրեմը:
«Պետական պայմանագրերի մինչեւ 20-25 տոկոսը գնում է պաշտոնյաների գրպանները: Ընդ որում` պետգնումները ԵՄ երկրներում կազմում են ԵՄ ընդհանուր ՀՆԱ-ի 15 տոկոսը»,- նշել է նա:
Ըստ նախարարի` կոռումպացվածության ամենաբարձր մարկարդը Բուլղարիայի, Ռումինիայի, Չեխիայի, Սլովակիայի եւ Իտալիայի պետական ապարատներում է: Հունաստանը, Պորտուգալիան եւ Իսպանիան նույնպես լուջ թերացումներ ունեն:
Եվրահանձնաժողովը հույս ունի, որ այդ հարցի լուծման համար խթան կդառնա այս տարի հակակոռուպցիոն զեկույցների հրապարակումը:
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան եւ Գերմանիան դեմ են Բուլղարիան եւ Ռումինիան Շենգենի գոտում ընդգրկելու գաղափարին, քանի որ այդ երկրները պատրաստականություն չեն ցուցաբերում` կաշառակերության դեմ պայքարելու: