Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպես նախօրեին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ-ն երեկ խորհրդի նիստ հրավիրեց: Ըստ պաշտոնական տեղեկության՝ քննարկել են կուսակցական հարցեր: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ 200 անդամից բաղկացած ԲՀԿ խորհրդի նիստի ընթացքում բոլորը քննադատել են կուսակցության պասիվ պահվածքը: Ի վերջո, որոշվել է, որ պետք է ստեղծվի ԲՀԿ գործադիր կամ օպերատիվ մարմին՝ բաղկացած 7 կամ 14 անդամներից, որոնք պետք է օպերատիվ որոշումներ կայացնեն: Որոշվել է մարտի 11-ին եւս մեկ նիստ հրավիրել՝ քննարկելու արդեն Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը:
Նիստի ընթացքում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չի ասել, թե ինչ է քննարկել «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի, ապա եւ` ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Այսինքն՝ քաղաքական կարեւորագույն իրադարձությունները ԲՀԿ առաջնորդը գաղտնի է պահում հարազատ կուսակիցներից: Հավանաբար մտավախություն ունի, որ կարող է տեղեկատվության արտահոսք լինել: