Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Այս մասին այսօր ասել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն. հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
«Թուրքիան երբեք չի ընդունի դա։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը։ Այս պատերազմում հաղթողներ չեն կարող լինել. այս պատերազմը չպետք է սկսվեր և պետք է անմիջապես դադարեցվեր։ Համաշխարհային հանրությունը չի կարող համակերպվել սրա հետ, սա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։
Մարիուպոլում իրավիճակը կրիտիկական է, այնտեղ ամեն օր կանայք ու երեխաներ են մահանում։ Մենք փորձանքի մեջ չենք թողնի մեր ուկրաինացի եղբայրներին. Թուրքիան հիանալի հասկանում է փախստականների խնդիրը և ողբերգությունը, քանի որ Թուրքիան աշխարհում ամենաշատ փախստական ընդունած երկիրն է։
Թուրքիան դիվանագիտորեն շատ ակտիվ է, բայց մեկ երկրի նախաձեռնությունները բավարար չեն։ Բոլոր երկրները պատասխանատու են ապագա սերունդների բարեկեցության համար։
Մենք կոչ ենք անում անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում. Ռուսաստանը պետք է դադարեցնի իր ագրեսիան այս երկրի դեմ և անհապաղ հեռանա ինքնիշխան պետության տարածքից՝ առանց որևէ պայմանի»,- ասել է Սինիրլիօղլուն։