|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Մարտի 2-3-ը ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցավ շախմատի մրցաշար: Փաստաբանների պալատը հրավիրել էր շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, աշխարհի թիմային եւ Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին. տեղեկանում ենք ՀՀ փաստաբանների պալատի կայքից:
«Շախմատը խաղ է, տրամաբանական խաղ, բայց նաև արվեստ է և գիտություն, ինչպես նաև սպորտաձև: Այն իր մեջ զուգորդում է հաղթանակի ձգտումը, կամքը, անվրեպ ուշադրությունը մրցակցի ամեն մի քայլի նկատմամբ»,- ասել է Պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը:
Խաղի ընթացքում լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Տիգրան Պետրոսյանը բարձր է գնահատել ընդհանուր խաղի մակարդակը` նշելով, որ պայքարը հետաքրքիր է եղել:
«Ընդհանուր առմամբ, մեր փաստաբանների խաղամակարդակը բավականին բարձր է: Մի քանիսը նույնիսկ լավ էին խաղում: Եվ դա ուրախալի է»,- ասել է գրոսմայստերը: