|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ըստ hurriyet.com-ի` Թուրքիայի հիվանդանոցներից մեկում հիվանդներից մեկի բարեկամի կողմից նկարահանվել է մի տեսարան, որը ինտերնետում տեղադրվելուց հետո մեծ արձագանք է գտել և բազում քննադատությունների արժանացել:
Հիվանդներին խնամող անձը հենասայլակներին նստած երեք հիվանդի տանում է վիրահատարան` «գնացք» խաղալով:
Ըստ երևույթին` վիրահատությունից հետո խնամողը հիվանդներին, հետ նույն «խաղը» խաղալով, տեղափոխում է պալատ:
Երբ հիվանդների բարեկամները այս դեպքի մասին ահազանգել են, խնամողն ասել է. «Ի՞նչ անեմ, մենակ եմ»:
Հիվանդանոցի տնօրինությունը հետաքննություն է սկսել: