|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վստահեցնում է, որ իր ծրագրերում չկա կառավարության կամ խորհրդարանի լուծարումը: «Այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է նա լրագրողներին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպումից հետ. տեղեկացնում է Интерфакс-ը:
Սահակաշվիլիի խոսքերով` երկրի նոր կառավարությունն ընտրվել է ժողովրդի կողմից, եւ այն այնքան էլ երկար չի աշխատել` լիարժեք ադեկվատ գնահատական ստանալու համար: «Հետեւաբար բոլոր խոսակցությունները, թե պատրաստվում եմ լուծարել կառավարությունը, պետք է դադարեցնել»,- ասել է նախագահը:
Սահակաշվիլին նշել է, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է իր կարծիքը համատեղ գործունեության վերաբերյալ: Ըստ նրա` իրենք թեեւ հիմնավոր հակառակ դիրքորոշումներ ունեն, սակայն նման հանդիպումները անհրաժեշտ են: