|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Պորտուգալիայի նախագահ Անիբալ Կավակո Սիլվան որոշել է լուծարել երկրի խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ նշանակել հունիսի 5-ին: Սա մարտի 23-ից սկսված քաղաքական ճգնաժամի հետեւանքն է. տեղեկացնում է BBC-ն:
Ժողովրդին ուղղված խոսքում Սիլվան հայտարարել է, որ այդպիսի որոշում է ընդունվել բոլոր կուսակցությունների հետ անցկացված խորհրդակցությունների ընթացքում, եւ բոլորը համաձայնել են, որ խորհրդարանը պետք է լուծարվի: Բանն այն է, որ երկրի կառավարությունը եւ ընդդիմությունը չեն կարողանում համաձայնության գալ սոցիալական և տնտեսական խնդիրներում։
Գոյություն ունի նաեւ վստահության պակաս կուսակցությունների միջեւ: