կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-03 18:00
Առանց Կատեգորիա

Պաշտպանենք միմյանց կյանքը, ոչ արնահեղությանը. ''Ակօս''

Պաշտպանենք միմյանց կյանքը, ոչ արնահեղությանը. ''Ակօս''

Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» երկլեզու պարբերականն ուրբաթ օրը հենց առաջին էջում հրապարակել է մի նկար, որին գրված է «Լուռ մի եղեք հակահայկական ստերի դեմ»: Նյութը վերաբերում է, այսպես կոչված, «Խոջալուի ջարդին»:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Զաման»-ը, նախորդ կիրակի օրը ստամբուլյան Թաքսիմ հրապարակում հանրահավաք է եղել, որը նվիրված է եղել,  Խոջալուում սպանվածների հիշատակին: Ինչպես ադրբեջանական հիստերիկ քարոզչամեքենան է պնդում, 1992 թվականի այս օրը Խոջալուում 613 խաղաղ քաղաքացի է սպանվել հայ զինվորների կողմից:

 

Հանրահավաքի ժամանակ բարձրացվել են սպառնալից և նացիստական բովանդակությամբ պաստառներ: Մասնավորապես` դրանցից մեկի վրա գրված է եղել` «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ շանորդի եք»: Համաձայն թերթի` այս արտահայտությունն ուղղված է եղել բոլոր նրանց, ովքեր «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո փողոց էին դուրս եկել` ունենալով «Մենք բոլորս հայ ենք» նշանը:

 

Կապված այս հանրահավաքի հետ` «Ակօսը» գրել է, թե 1915-ը և Խոջալուի ջարդերը միմյանց հետ առնչություն չունեցող դեպքեր են, և ուղղակի ծիծաղելի էր հայերի դեմ ատելության արտահայտումը, ինչը և անհարգալից էր Խոջալուի զոհերի նկատմամբ և այս հարցը հանրահավաքի ժամանակ մեծ մասամբ հետին պլան էր մղվում:

 

«Իհարկե, հրապարակում հայերի դեմ ատելությունն էր հավաքել մարդկանց` փոխարենը ընդհանուր շահը միավորած լիներ: Եկեք պաշտպանենք կյանքը և ոչ արյունահեղությունը: Ապրելը բոլորիս իրավունքն է: Մենք մի օր կկարողանանք հպարտորեն կանգնել այդ հրապարկում միասին և զգալ միմյանց ցավը: Մենք ցանկանում ենք տեսնել այդ օրը»,- գրել է «Ակօսը»: