|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, այսպես կոչված, «Խոջալուի դեպքերի» տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել. հաղորդում է ermenihaber.am կայքը:
Դատապարտող հայտարարության մեջ տեղ է գտել հետևյալ ձևակերպումը. «ՀՀ ստորաբաժանումների կողմից իրականացված կոտորածը և Ադրբեջանի տարածքների բռնազավթումը»:
Նշվել է, որ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ-ն, Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է տեղի ունեցածի գնահատականը տան:
Հայտարարության մեջ ևս մեկ անգամ տուրք է տրվել զոհերի, վիրավորների, գերիների և անհայտ կորածների մասին ադրբեջանական շինծու թեզերին, Խոջալուի դեպքերն անվանվել են «մարդկության պատմության ամենասև էջերից մեկը»:
Ընդգծվել է, որ Թուրքիան սատարում է ադրբեջանցի եղբայրներին նրանց «արդարացի դատի» հարցում: Կրկին կոչ է արվել, որ այս դեպքերի մեղավորները միջազգային դատարանի առաջ կանգնեն, իսկ Հայաստանն էլ «Ադրբեջանի բռնազավթված տարածքներից» րոպե առաջ դուրս գա:
Նշենք, որ այսօր նմանատիպ հայտարարություն էր տարածել նաև Իսլամական համագործակցություն կամզակերպությունը` հայերին մեղադրելով տարածք բռանազավթելու և ցեղասպանություն իրագործելու մեջ: