Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականից անմիջապես հետո «Առավոտ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ այդ փաստից ամենաշատը ոգևորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Պատճառը միայն այն չէ, որ նախկին քաղաքապետը փորձում է նորից պաշտոնի գալ ու տարածում է, որ ինքն է ապագա մարզպետը, այլև այն, որ Գիզիրյանին է մեղադրում իր պաշտոնանկ լինելու մեջ: Ըստ որոշ գյումրեցիների՝ երեկ նախկին քաղաքապետը կենդանի երաժշտության ներքո նշել է Գիզիրյանի հրաժարականը: Մեծ քեֆ է արել իրեն պատկանող «Օազիս» ռեստորանում՝ հայտարարելով, որ իր Աստվածն ամենազորն է՝ տեսա՞ք ոնց պատժեց չարքերին:
Թե ո՞վ կփոխարինի գեներալ Գիզիրյանին մարզպետի պաշտոնում՝ դեռ երկու անուն է շոշափվում՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ծանրամարտի չեմպիոն, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի: Նշենք, որ երկուսն էլ շահագրգիռ են Գիզիրյանի աթոռը զբաղեցնելու հարցում: Ի դեպ, մինչ Վարդան Ղուկասյանը «Օազիս»-ում քեֆ էր անում՝ Շիրակի մարզպետարանի աշխատակիցները ողբ էին կապել՝ լսելով գեներալի հրաժարականի մասին: