| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ՝ ժամը 15:00 սահմաններում, Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Գյումրի քաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվող «Բյուզարդ» ռեստորանից ոստիկանության Շիրակի մարզային վարչություն բերման են ենթարկել մոտ 25 անձի:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ նշված անձանց մեջ եղել են հայտնի օրենքով գողեր «Զավ» մականունով 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը, 1970 թ. ծնված Գևորգ Մելիքյանը`«Օշականցի Գևորիկ», 1973 թ. ծնված Սուրեն Ավետիսյանը`«Պավլուշի տղա Սուրո», 1964 թ. ծնված Ալեքսանդր Մակարյանը`«Ալո»-ն, 1973 թ. ծնված Սամվել Հարությունյանը` «Մանեթի տղա Սամո», 1979 թ. ծնված Ռաֆայել Խոյեցյանը` «Աֆուլիկը» և 1984 թ. ծնված՝ Գյումրիի քաղաքապետի որդի Սպարտակ Ղուկասյանը:
Բոլորը ենթարկվել են  խուզարկման և կեսգիշերին ստորագրությամբ ազատ են արձակվել: Շիրակի մարզային  վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Այսպիսով՝ կարելի է ասել Գյումրիի քաղաքապետ Վարդանիկի մուրազը կատարվեց. տղայի անունը հիշատակվում է օրենքով գողերի անունների կողքին: