կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-22 15:58
Արցախ

Մարտունու շրջանում ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել

Մարտունու շրջանում ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել

 

Փետրվարի 22-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունիի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մերձակայքում:

 

Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/, դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ: ԼՂՀ տարածքից դիտարկման խմբի մեջ էին մտնում ԳՆԱՆ  դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը/Բուլղարիա/, Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Ջոնաթան Ֆերաբին /Կանադա/:

 

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը /Մեծ Բրիտանիա/ եւ Իրժի Աբերլեն /Չեխիա/:

 

Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր, որի հետեւանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:

 

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: