|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի ստացած ձայները տարակուսանք են առաջացրել ՀՀԿ-ում, որովհետեւ մինչեւ ընտրություններ «թիմակիցները» բոլորովին այլ պատկեր են ներկայացրած եղել, եւ անգամ մտահոգություն է եղել, որ հանկարծ «թվերն» այնպիսին չլինեն, ինչպես Թուրքմենբաշին է ստանում: Եվ քվեաթերթիկների հաշվարկին զուգընթաց ստացվող տեղեկատվությունից խորը «մանթրաժի» վիճակ է ստեղծվել:
Իր աղբյուրներին հղում անելով՝ «Հրապարակը» գրում է. Այս օրերին Սերժ Սարգսյանը հատ-հատ իր մոտ է կանչում ՀՀԿ տարածքային պատասխանատուներին եւ մեծամասնականով ընտրված պատգամավորներին՝ ճշտելու, թե ինչպես եղավ, որ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն այդքան ձայն հավաքեց, իսկ հիմա «այս պատկերն ստացվեց»: Ասում են՝ խոսակցությունը բավականին կոշտ է ընթանում: