|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Փետրվարի 5-ից «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած կալանավոր Սլավիկ Մխիթարյանի վիճակն առայժմ կայուն է: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը` հավելելով, որ կալանավորի հետ պարբերաբար զրուցում են հոգեբանները և հորդորում` դադարեցնել հացադուլը:
Մխիթարյանն, ով մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության մեջ, դժգոհում է իր քրեական գործի նախաքննությունից և պնդում, որ որևիցե առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքների հետ:
Ի դեպ, Սլավիկը ժամանակին հոգեկան հիվանդության պատճառով ազատվել է զինծառայությունից: