կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-15 13:28
Հասարակություն

Նախարարությունը չի մասնակցել Ղուկասյանի հետազոտմանը

Նախարարությունը չի մասնակցել Ղուկասյանի հետազոտմանը
Ի պատասխան ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի պետի որոշ հայտարարությունների նկատմամբ լրատվամիջոցների հետաքրքրությանը, առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ընդհանրապես չի մասնակցել  Անդրիաս Ղուկասյանի անալիզների ո'չ վերցման և ո'չ էլ հետազոտության կազմակերպմանը։
Ինչպես հայտարարել էր նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, նախագահի թեկնածուի կողմից ընտրված լաբորատորիայում կատարված հետազոտության արդյունքների կրկնօրինակը տրամադրվել է նախարարությանը, ինչի մասին տեղյակ են եղել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը և նրա կինը։ 
«Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում ենք, որ նախարարությունը որևէ անգամ Անդրիաս Ղուկասյանից արյան և այլ անալիզներ չի վերցրել, ինչպես նաև որևէ բուժհաստատությունում դրանց հետազոտություն չի կազմակերպել և ունի միայն թեկնածուի կողմից կազմակերպված լաբորատոր հետազոտության արդյունքների կրկնօրինակը։
Ինչ վերաբերում է զարկերակային ճնշման չափման հետ կապված «վստահությանը», ապա փոքրիկ տատանումներ` կապված ճնշման չափիչ գործիքի հետ կարող են լինել, ինչն ընդհանուր վիճակի գնահատման գործում որոշիչ նշանակություն ունենալ չի կարող»,-գրված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: