Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստովանել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն իրենց լկտի են պահում, վիրավորում են մարդկանց, չեն հարգում հասարակության բարոյական արժեքները: Նա հայտարարել է, որ այսուհետ չի հանդուրժելու նման երեւույթներ, եւ աշխառանքից հեռացնելու է այն պաշտոնյաներին, որոնց երեխաներն իրենց նման կերպ կպահեն. տեղեկացնում է contact.az-ը:
«Ո՞վ է նրանց այդպիսի կարգավիճակ տվել: Այն մարդիկ, ում վրա նրանք հույս են դնում, պաշտոնի նշանակվել են իմ կողմից: Եվ երբ ես հարկ համարեմ, կհեռացնեմ նրանց»,- հայտարարել է Ալիեւը:
Նա անուններ չի նշել, սակայն տեղական ԶԼՄ-ները գրել են, որ խոսքը վերջերս Իսմայիլըի շրջանում տեղի ունեցած դեպքերի մասին է: