|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ 2015 թվականի ապրիլի 24-ին էկրան կբարձրանա հայ-ամերիկյան համատեղ ֆիլմ` նվիրված Հայոց ցեղասպանությանը:
Ֆիլմում նկարահանվել են աշխարհահռչակ դերասաններ Ալ Պաչինոն, Լեոնարդո դի Կապրիոն եւ Նատալի Պորտմանը: Ֆիլմի ռեժիսորն է Սեւադան, ում ֆիլմերը մասնակցել են Կաննի կինոփառատոնին: Պրոդյուսերներն են Գարի Թիթիզյանը եւ Ալան Կաթսը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Սեւադան ֆիլմը ներկայացրել է` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում այն ընդգրկելու համար:
«Նմանատիպ 18-19 հայտ ունենք, որոնք դեռ պետք է քննարկենք: Սակայն, ի տարբերություն մյուս հայտերի, Սեւադայի հայտն այնքանով է լիարժեք, որ ֆիլմը ֆինանսավորում ունի: Պարզապես ռեժիսորը ցանկանում է, որ Հայաստանի մասնակցությունը լինի ֆիլմում»,- ասաց Գեւորգյանը եւ հավելեց, որ կանեն ամեն հնարավորը ֆիլմի նկարահանման աշխատանքներին աջակցելու համար: