Միասին կարող ենք
կարևոր
775 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-12 09:54
Քաղաքական

Սամվել Կարապետյանի տեսաուղերձի նկարահանմանը ներկա եմ եղել. փաստաբան

Սամվել Կարապետյանի տեսաուղերձի նկարահանմանը ներկա եմ եղել. փաստաբան

Այս օրերին մենք դատարանից ստացանք համապատասխան որոշում, որ Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական վարույթի վերաբերյալ դատական առաջին նիստը կայանալու է ապրիլի 15-ին՝ ժամը 10.30-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ 

«Եթե ունեցանք հնարավորություն, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը վերացվի, ապա կունենանք նվազագույն քաղաքական հնարավորություն Սամվել Կարապետյանի կողմից մասնակցելու «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի ձևավորմանը։ 

Թեև նախապես հայտարարել էինք, որ այսօր դաշինքի ամբողջական ցուցակն է ներկայացվելու, բայց քանի որ դրան հաջորդեց այն իրադարձությունը, որ ապրիլի 15-ին դատական նիստ ենք ունենալու և ժամանակ կա, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակները պետք է մինչև ապրիլի 23-ը ներկայացվեն, իսկապես հույս ունենք, որ այդ հնարավորությունից կկարողանանք օգտվել և այդ իսկ պատճառով այսօր ամբողջական ցուցակի վերաբերյալ տվյալները չներկայացվեց»,-ասել է նա՝ վստահեցնելով, որ ներկա է եղել Սամվել Կարապետյանի տեսաուղերձի նկարահանմանը, այն ԱԲ չէր։