|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը փետրվարի 1-ից առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել է ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը. տեղեկացնում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հղած գրության մեջ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ ոստիկանության պետի մնայուն աջակցությամբ Առաքել եպիսկոպոսը հաջողությամբ կիրականացնի հոգևոր իր առաքելությունը՝ ի նպաստ մեր եկեղեցու զորացման և մեր երկրի շենացման: