Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի կողմից ստորագրված` Ղրղզստանի կողմից ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը Հայաստանի կողմից վավերացնելու հարցը:
Հարակից զեկույցով ելույթ ունեցավ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա նշեց, որ 170 միլիոնանոց ԵՏՄ շուկային միանում է ևս 6 միլիոնանոց ղրղզական շուկան, և որ Հայաստանը կարող է ունենալ այդ շուկայում իր հետաքրքրությունները:
«Հայաստանի շահերից է բխում այս պայմանագիրը վավերացնելը»,- ասաց նա՝ հավելելով, որ պայմանագրի վավերացումը ձգձգելը որևէ իմաստ չունի:
Արտակ Զաքարյանին հարց ուներ ԱԺ պատգամավոր` ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Նա հարցրեց, թե ի՞նչ առևտրատնտեսական ծավալ ունի Հայաստանը Ղրղզստանի հետ, ի՞նչ ենք արտահանում, ի՞նչ ենք ներմուծում, և շեշտեց, որ խոսքը նաև ծառայությունների ու միգրացիայի մասին է, գուցե Հայաստանը Ղրղզստանի հետ ունի հոգևոր-մշակութային կամ առևտրատնտեսական կա՞պ: Բայց եթե այդ ամենը չկա, ուրեմն ի՞նչ ենք սպասում Ղրղզստանի անդամակցությունից, և կառավարությունը պետք է խոստովանի, որ պայմանագիրը վավերացնելը միայն քաղաքական բաղադրիչ ունի:
Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայաստան-Ղրղզստան առևտրատնտեսական ծավալը տոկոսային տեսք չունի, այսինքն` չկա, զրոյական է: Մշակութային առումով ևս` այդ կապերը առանձնապես աչքի չեն ընկնում:
Միքայել Մելքումյանը նշեց, որ սա լուրջ քաղաքական բաղադրիչ ունեցող քննարկում է, և որ նախարարները պետք է առնվազն ներկա լինեին այս քննարկմանը: Ըստ պատգամավորի` ստացվում է, որ Ղրղզստանի հետ Հայաստանը կապող բան չկա: «Կապող բան պետք է լինի, չեն կարող արհեստական ձևով գեներացնեն դա»,- ասաց պատգամավորը: