|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նախագահի` արդեն նախկին թեկնածու Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նախագահի մյուս թեկնածուները, իրեն չմիանալով, փաստացի միացան Սերժ Սարգսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը, ըստ նրա, հիմա եւ հետայսու հայտնվել են Արթուր Բաղդասարյանի, Վազգեն Մանուկյանի եւ Արտաշես Գեղամյանի կարգավիճակում:
Մյուս երեք թեկնածուներին՝ Արման Մելիքյանին, Անդրիաս Ղուկասյանին եւ Վարդան Սեդրակյանին, Արամ Հարությունյանը վերապահումով է մոտենում:
Նախագահի նախկին թեկնածուն վստահեցրեց, որ ինչպես ակտիվ եղել է, այնպես էլ մնալու է: «Հիմա տղեքին թողնենք մենակ, թող մի քիչ տունտունիկ խաղան»,- հայտարարեց Հարությունյանը:
Նա վստահեցրեց, որ ընտրություններից հետո երկրում նոր իրավիճակ է ստեղծվելու, կլինեն «էտված» կամ նոր ստեղծված կուսակցություններ: «Իշխանության մեջ ոչինչ հարթ չի, նախընտրական շտաբում իրար միս են ուտում, ավելի շատ են իրար ատում, քան ընդդիմադիրներին: Իշխանության ներսում իրենք իրենց հարցերը մաս-մաս լուծելու են»,- հայտարարեց Հարությունյանը, նաեւ եւս մեկ անգամ ընդգծեց, որ այս ընտրությունների միակ խնդիրն իշխանության համար լինելու է մասնակցության ցուցանիշ ապահովելը: Ըստ նրա` բոլոր թեկնածուների փոխարեն ՀՀԿ-ն է ընտրություններին մարդ տանելու: