|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Շատերը երեւի գիտեն, որ Լենինգրադյան եւ Շինարարների փողոցների հատման մասը հաճախ «նանարների» հավաքատեղի է դառնում: Բայց որ փողոցները կվերանվանվեին նրանց անունով, երբեւէ չէինք պատկերացնի: Խնդրեմ` Երեւանի քաղաքապետարանի կամ Աջափնյակի թաղապետարանի տեղադրած ցուցանակը:
Ցուցանակը՝ այսպիսի ձեւակերպմամբ, առկա է արդեն երկար ամիսներ, սակայն Երեւանի քաղաքապետարանի աչքին, հավանաբար, չի երեւացել, կամ էլ, գուցե, իսկապե՞ս փողոցն անվանափոխվել է:
Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ ցուցանակների տեղադրմամբ զբաղվում է ճանապարհային ոստիկանությունը:
Խմբագրենք, փաստորեն, փողոցի «բարոյազրկումը» ոստիկանության ձեռքի գործն է, իսկ քաղաքապետարանի հեչ պետքն էլ չէ, որ ոստիկանությունը մեր մաքուր քաղաքը աղտոտում է բարոյազուրկ ցուցանակներով: Հակառակ պարագայում, քաղաքապետարանից կարող էին ոստիկանությանը ահազանգել անգրագետ ձեւակերպմամբ պաստառի մասին:
