կարևոր
3748 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-30 18:38
Հասարակություն

Զավեշտալի է, որ ԲԴԽ-ի հայտարարությանը շտապել է հրապարակային լայք դնել արդարադատության նախարարը. Հոխիկյան

Զավեշտալի է, որ ԲԴԽ-ի հայտարարությանը շտապել է հրապարակային լայք դնել արդարադատության նախարարը. Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հանդես է եկել հայտարարությամբ՝ առերևույթ դուրս գալով սեփական իրավասությունների ոլորտից ու գնահատական տալով դատավորի մասին իմ՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, այնինչ դրա վերջնական գնահատական տվողը միայն իրավասու դատարանն է:

ԲԴԽ-ն միաժամանակ առերևույթ փորձում է ցուցում տալ Քննչական կոմիտեին՝ քրեական գործ հարուցել իմ նկատմամբ՝ իբրև թե դատավորին վիրավորելու համար։ Մինչդեռ ամբողջ դատական գործընթացի ժամանակ պարզ էր, որ տեղի է ունենում ապօրինություն, և այդ մասին ես բազմիցս եմ հայտարարել, ինչը հաստատվեց դատավոր Էդգար Հովհաննիսյանի կայացրած կողմնակալ ակտով։

Խնդրեմ, կսպասեմ Քննչական կոմիտեի արձագանքին։ Այնքան փաստեր դնեմ սեղաններին, որ իրենք սկսեն մտածել, թե ինչպես նոր պաշտպանություն գտնեն իրենց դատավորի համար։

Զավեշտալի է, որ ԲԴԽ-ի հայտարարությանը շտապել է հրապարակային լայք դնել արդարադատության նախարարը։

Հրաշալի համագործակցություն է օրենքով իրար հետ որևէ կապ չունեցող արդարադատության ու ԲԴԽ ղեկավարության միջև։ Տեսնես ինչի՞ց է»։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը բավարարել է Վլադիմիր Կարապետյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի: