|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, մայիսի 22-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի վարդակի հետնամասում հայտնաբերել են պատի մեջ փորված թաքստոց:
Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ առգրավել են կտորի պատյանում պահված բջջային հեռախոս՝ 2 բաժանորդային քարտերով և 8 GB հիշողությամբ կրիչով, բջջային հեռախոսի 4 լիցքավորիչ, լիցքավորման 4 լար, 4 ականջակալ և 1 անլար ականջակալ։ Նույն հիվանդասենյակի սեղանի տակից էլ հայտնաբերվել է մոտ 5 սմ շեղբով ինքնաշեն դանակ։ Հիվանդասենյակում պահվող դատապարտյալ Ա. Վ.-ն հայտնել է, որ հայտնաբերված արգելված իրերը պատկանում են իրեն։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։